ԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակ

Ամերիկյան Lockheed Martin կորպորացիան մշակել է Patriot զենիթային հրթիռի PAC-3 Edge կատարելագործված տարբերակը, որն ունակ է խոցել գերձայնային արագությամբ շարժվող թիրախներ։ Այս մասին հայտարարել են նշված ընկերությունում։ Հաղորդվում է, որ հրթիռը մշակվել է ժամանակակից սպառնալիքների չեզոքացման ավելի արդյունավետ միջոցի մշակման համար ԱՄՆ բանակի հայտարարած մրցույթի շրջանակում։ Նոր հրթիռն ավելի լավ բնութագրեր է ապահովելու առավել բարդ օդային սպառնալիքներին, այդ թվում՝ ժամանակակից բալիստիկ և գերձայնային հրթիռներին մեծ հեռավորությունների և բարձրությունների վրա դիմագրավելիս։ Դրա կառուցվածքը հիմնված է նախորդ սերնդի՝ PAC-3 MSE հրթիռում կիրառվող տեխնոլոգիաների վրա, սակայն ներառում է թիրախի ինքնահայտնաբերման նոր գլխիկ, արդիականացված կառավարման համակարգ և պինդ վառելիքով աշխատող ավելի կատարելագործված հրթիռային շարժիչ։ Նոր հրթիռի փորձարկումները նախատեսված են 2027 թվականին, իսկ զորքերում առաջին ներդրումը՝ 2031 թվականին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17068

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով