Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի չեմպիոն

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանին շարունակում է մեդալաշատ ընթացքը Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնությունում: Մրցումային հերթական օրը պայքարի մեջ են մտել 75 կգ քաշային երիտասարդ ծանրորդները: Հայաստանի հավաքականի անդամ Նարեկ Գրիգորյանը պոկում վարժությունում ունեցել է երեք հաջող մոտեցում` գլխավերևում պահելով 140 կգ, 144 կգ, 146 կգ: Այս վարժությունում նա դարձել է ոսկե մեդալակիր: Հրումում նա բարձրացրել է 170 կգ, 176 կգ ու կրկին դարձել ոսկե մեդալակիր: Երկամարտի 322 կգ արդյունքով` Նարեկ Գրիգորյանը դարձել է Եվրոպայի առաջնության չեմպիոն: Հավաքականի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը պոկել է 130 կգ ու 136 կգ: Հրում վարժության ընթացքում նա գլխավերևում է պահել 165 կգ: Երկամարտի 299 կգ արդյունքով` Հովհաննիսյանը ԵԱ-ում 4-րդն է:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17068

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով