Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Թոքի չարորակ ուռուցքի՝ ադենոկարցինոմայի հեռացման վիրահատությունից մեկ օր անց Հռոմի պապ Լևոն XIV-ը սկսել է քայլել, կանոնավոր սնվել և կատարել շնչառական վարժություններ։ Այս մասին այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով բժշկական տեղեկագիրը։ Բժիշկների խոսքով՝ Հռոմի պապն անցել է շնչառական ֆիզիոթերապիայի կուրս և սկսել է քայլել հիվանդասենյակում։ Նա վերադարձել է սննդի ընդունման բնականոն կարգին՝ նախաճաշելով և ճաշելով։ Ապաքինումն ընթանում է ըստ ծրագրի, ինչը հաստատվում է արյան անալիզի և կրծքավանդակի ռենտգեն հետազոտության արդյունքներով։ Հոկտեմբերի 13-ին կատարված վիրահատությունից հետո Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը պետք է լրացուցիչ հետազոտություններ անցնի։ Հաղորդվում է նաև, որ Լևոն XIV-ը վիրահատարանում անցկացրել է մոտ երեք ժամ, իսկ բուն վիրահատությունը տևել է մոտավորապես 90 րոպե։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17068

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով