25-օրյա հավաքների ամենալուրջ խնդիրը զինկոմիսարիատն է․ ակնհայտ թերացումներ կան. Արմեն Վարդանյան

25-օրյա վարժական հավաքները պետք է լինեն Հայաստանի պաշտպանունակության ամրապնդման կարևորագույն գործիքներից մեկը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շարունակում է անակնկալ ստուգայցերը զորամասեր և մարտական դիրքեր, հանդիպում պահեստազորայիններին, խոսում պայմանների բարելավման և բանակի վերափոխման մասին։ Օգոստոսին նախարարն ինքն էլ ընդունեց՝ հավաքներն արդյունավետ են, սակայն կազմակերպչական խնդիրները դեռ պահպանվում են։ Բայց բանակի իրական վիճակը չափվում է ոչ թե ստուգայցերի քանակով, այլ նրանով, թե որքան պատրաստված է զինվորը, որքան պաշտպանված է դիրքը, և որքան վստահ կարող է քաղաքացին իր կյանքը հանձնել պետությանը։ Շաքիի ողբերգական միջադեպն էլ հիշեցրեց, որ անվտանգության համակարգի ցանկացած բացթողում կարող է չափվել մարդկային ճակատագրով։ Մենք կարող ենք չխոսել թերությունների մասին, բայց լռությունը բանակն ավելի ուժեղ չի դարձնում։ Բանակը մեր ամենանվիրական ձեռքբերումն է, և նրա նկատմամբ հավատարմությունը նաև ճշմարտությունը բարձրաձայնելու համարձակությունն է։ Մեր գործընկեր Արմեն Վարդանյանը վերադարձել է արդեն երրորդ 25-օրյա հավաքից։ Այսօր պաշտոնական զեկույցների փոխարեն լսելու ենք մարդու, որը երեք անգամ սեփական աչքերով տեսել է բանակի առօրյան։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16984

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով