Պակիստանի Փեշավար քաղաքում դպրոցի տանիքի փլուզման հետևանքով զոհվել է 17 աշակերտ և մեկ ուսուցիչ, կա 30 տուժած։ Զոհված բոլոր աշակերտները 13 տարեկանից փոքր են, հայտնել է հիվանդանոցի ներկայացուցիչը։ Լեդի Ռիդինգ հիվանդանոց են տեղափոխվել նաև ավելի քան մեկ տասնյակ տուժածներ։ Փլուզման պատճառը դեռ հայտնի չէ։



