«Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների համաձայն ՝ Հայաստանը 2025թ. աշխարհում 16-րդն է եղել տնտեսական զարգացման տեմպով։ Եվրոպայի երկրներից զիջում ենք միայն Իռլանդիային»,- այս մասին օրերս ֆեյսբուքյան իր էջում գրել էր էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Թե ինչո՞վ է Հայաստանի տնտեսությունն արժանացել այդ պատվին, էկոնոմիկայի նախարարը, բնականաբար, չի բացահայտում։ Ավելին՝ թաքցնում է, որ խոսքը ոչ թե տնտեսական զարգացման, այլ աճի մասին է, որոնք բոլորովին տարբեր բաներ են։ Կարող է տնտեսական աճ լինել, բայց ոչ զարգացում։ Այն, ինչ առկա է Հայաստանի տնտեսության պարագայում։



