Նշվել են ծերացումը արագացնող սննդային սովորությունները

Որոշակի սննդային սովորություններ կարող են բացասաբար ազդել մարդու առողջության և արտաքին տեսքի վրա և արագացնել ծերացումը: Այս մասին The Guardian-ին տված հարցազրույցում ասել են Կալիֆոռնիայի (ԱՄՆ) ծերացման հետազոտությունների ինստիտուտի գործադիր տնօրեն Էրիկ Վերդինը, նեֆրոլոգ Ջեյմի Ուրիբարին և Բիրմինգհեմի համալսարանի (Մեծ Բրիտանիա) դոցենտ Նիհարիկա Դուգգալը։ Գիտնականները օրվա ընթացքում անընդհատ ուտելու սովորությունը նշել են որպես հիմնական խնդիրներից մեկը: Ըստ shantnews-ի՝ հաճախակի խորտիկները պահպանում են արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակը և ակտիվացնում ինսուլինի արտադրությունը, որը խթանում է բջիջների աճը: Վերդինի խոսքերով՝ օրգանիզմին ժամանակ է պետք առանց սննդի վերականգնվելու համար։ Մեկ այլ գործոն, ըստ Ուրիբարիի, մաքրված ածխաջրերի և բարձր ջերմաստիճանում եփված սննդի ավելցուկն է: Նման սնունդը նպաստում է միացությունների առաջացմանը, որոնք արագացնում են բորբոքումը և վատթարացնում մաշկի, արյան անոթների և ներքին օրգանների վիճակը: Գիտնականները նշել են, որ հագեցած ճարպերը, զուգորդված մանրաթելերի պակասի հետ, նույնպես վնասակար են․ դրանք կարող են խաթարել աղիքների աշխատանքը և արագացնել իմունային համակարգի ծերացումը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5761

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով