Սաուդյան Արաբիան Էր Ռիադի օդանավակայանից մոտ 100 օդանավ է տեղափոխել. WSJ

Սաուդյան Արաբիայի ավիաընկերությունները տասնյակ ինքնաթիռներ են տեղափոխել Էր Ռիադի միջազգային օդանավակայանից՝ «Անսար Ալլահ» (հութիներ) շարժման կողմից իրականացվող հարձակումների ֆոնին։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով Flightradar24 մոնիտորինգային ծառայության տվյալներին։ Մեկ շաբաթվա ընթացքում Էր Ռիադի օդանավակայանում գտնվող ինքնաթիռների թիվը 134-ից նվազել է՝ հասնելով 38-ի։ Ապահովագրական ընկերության ներքին զեկույցի համաձայն, որը հայտնվել է թերթի տրամադրության տակ, վնասվել է հինգ ինքնաթիռ, իսկ դրանցից մեկը ճանաչվել է ոչ պիտանի հետագա շահագործման համար։ WSJ-ի տվյալներով՝ օդային հարվածների հետևանքով ինքնաթիռներին հասցված վնասի ընդհանուր արժեքը գնահատվում է 375 միլիոն դոլար։ Հոկտեմբերի 10-ին Սաուդյան Արաբիայի Թագավորության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտնել էր, որ մայրաքաղաք Էր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 13 մարդ, վիրավորվել՝ 309-ը։ Հոկտեմբերի 11-ին քաղավիացիան հայտնել է նոր հարձակման մասին, որի հետևանքով գրանցվել է մեկ զոհ և 11 վիրավոր։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15831

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով