Հորմուզի նեղուցում հարձակման են ենթարկել ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմի սկզբից ի վեր առավելագույն թվով նավեր

Հորմուզի նեղուցի շրջանում առնվազն 10 առևտրային նավ է գրոհի ենթարկվել հոկտեմբերի 11-ից ի վեր։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի Միջազգային ծովային կազմակերպության (IMO) և Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային փոխադրումների վարչության (UKMTO) տվյալները։ Սա ռեկորդային ցուցանիշ է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր։ Այսպես, հոկտեմբերի 13-ին գրոհի է ենթարկվել չորս, իսկ հոկտեմբերի 12-ին՝ վեց նավ, ինչն ամենաբարձր օրական ցուցանիշն է դարձել հակամարտության սկզբից ի վեր։ Իրանն առաջին անգամ ռազմավարական նշանակություն ունեցող այս նեղուցով անցնող առևտրային նավերին սկսել է հարվածել մարտին՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների։ Այդ ժամանակից Թեհրանը շարունակում է հարվածներ հասցնել իր կողմից չարտոնված երթուղիներով անցնող նավերին։ Հոկտեմբերի սկզբից ի վեր գրանցվել է 23 հարձակում, ինչը գրեթե կրկնակի գերազանցում է պատերազմի սկզբից ի վեր գրանցված միջադեպերի միջին ամսական թիվը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15841

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով