Արտաշատ քաղաքում՝ ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։48-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքում՝ ավտոմեքենայում, տեղի է ունեցել պայթյուն․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ավտոմեքենայում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ նախնական տվյալներով՝ կա երկու տուժած։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։00-ին, մարվել՝ 13։19-ին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15846

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով