Վանաձորում թմրամիջոց և զենք-զինամթերք են հայտնաբերել

Լոռու մարզի քրեական ոստիկանները 52-ամյա տղամարդու բնակության վայրում թմրամիջոց և զենք-զինամթերք են հայտնաբերել։ Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները պրոֆիլակտիկ աշխատանք իրականացնելու նպատակով հոկտեմբերի 9-ին այցելել են Վանաձոր քաղաքի բնակիչ 52-ամյա տղամարդու՝ Լոռվա փողոցում գտնվող բնակության հասցե։ Տեսնելով ոստիկաններին՝ տանտերը դրսևորել է տարօրինակ վարքագիծ և փորձել է դիմել փախուստի, ինչը ոստիկանների կողմից կանխվել է։ Տնակի ակնհայտ տեսանելի հատվածում ոստիկանները նկատել են փամփուշտներ և թափանցիկ տարայի մեջ լցված կանեփանման զանգված: Բացատրական աշխատանքի արդյունքում 52-ամյա տղամարդը հայտնել է, որ տարայի մեջ մարիխուանա տեսակի թմրամիջոց է, որը պատրաստել է իր աճեցրած կանեփից։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ նշված հասցեում հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցի զանգվածով տարաներ՝ ընդհանուր 491 գրամ քաշով, «ԻԺ» տեսակի որսորդական ողորկափող երկփողանի հրացան, 12 մմ տրամաչափի փամփուշտներ և կանեփի բույսեր։ Կատարվում է նախաքննություն։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15874

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով