Իգնացիո Կասիսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Շվեյցարիայի Դաշնային խորհրդի փոխնախագահ, Դաշնային արտաքին գործերի դեպարտամենտի ղեկավար, ԵԱՀԿ գործող նախագահ ։ Այդ մասին նշված է Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրության մեջ։ Իգնացիո Կասիսի գլխավորած պատվիրակությանն ուղեկցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան Անդրեա Բարբարա Բաումանը: «Պատվիրակությանը դիմավորել և այցի ընթացքում ուղեկցել է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։ Նա ներկայացրել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը, ճարտարապետական առանձնահատկություններն ու նշանակությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15882

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով