Իրանի հետ պատերազմն արդեն ավելի քան 100 միլիարդ եվրո է արժեցել ԵՄ-ի համար. Իսպանիայի վարչապետ

Իրանում պատերազմը, որն սկսել են ԱՄՆ-ը և Իսրայելը, Եվրամիության համար արժեցել է ավելի քան 100 միլիարդ եվրո։ Ինչպես հաղորդում է Breaking the News պարբերականը, այս մասին հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը՝ ժամանելով Բրյուսել՝ ԵՄ գագաթնաժողովին։ Նա նաև նշել է, որ Ուկրաինայում և Իրանում ծավալված «անօրինական և անհիմն» հակամարտությունները հանգեցրել են գների բարձրացման ամբողջ Եվրոպայի մայրցամաքում։ Ինչպես նշել է վարչապետը, աճում է ապրուստի գինը, մասնավորապես՝ էներգիակիրների գները, որոնք անդրադառնում են եվրոպացիների գնողունակության, ձեռնարկությունների և արդյունաբերական ճյուղերի մրցունակության վրա։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15881

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով