Բաքվում Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ 14 պատվիրակություն լքել է դահլիճը

Բաքվում անցկացվող Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ համաժողովի 7-րդ գագաթնաժողովին Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի ելույթի ժամանակ 14 երկրի պատվիրակություն լքել է դահլիճը։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: Ընդհանուր առմամբ, դահլիճում եղել է 28 պատվիրակություն։ Ի թիվս այլոց, դահլիճը լքել են Իրանի, Պակիստանի, Թուրքիայի, Պաղեստինի և Քուվեյթի ներկայացուցիչները։ Սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթի ժամանակ դահլիճը լքել էին շուրջ 70 երկրի ներկայացուցիչներ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15881

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով