ԱԺ-ի մոտ բախվել են ավտոմեքենան և մոտոցիկլը

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում Բաղրամյան պողոտա – Դեմիրճյան փողոցի խաչմերուկում՝ ՀՀ Ազգային ժողովի մոտ, բախվել են «Tesla» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը , վթարի հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, ապա բախվել լուսակիրի մոտ կանգնած 3 քաղաքացու, ինչից հետո մոտոցիկլավարն ու այդ երեք քաղաքացին, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մոտոցիկլի և ավտոմեքենայի սեփականատերերի, մոտոցիկլավարի, վարորդի և վիրավորների ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է մոտոցիկլավարը, որը բախվել է «Tesla»-ի հետնամասին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15957

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով