Լեհաստանում ՆԱՏՕ-ի օդուժը մեկ օրվա ընթացքում երկրորդ անգամ օդ է բարձրացվել

Լեհաստանի և ՆԱՏՕ-ի գծով նրա դաշնակիցների օդուժը մեկ օրվա ընթացքում երկրորդ անգամ օդ է բարձրացվել Ուկրաինայում հայտարարված օդային տագնապի ֆոնին։ Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը X հարթակում հաղորդագրության մեջ նշում է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի արևմուտքի թիրախներին հասցրած ավիահարվածների պատճառով հերթապահություն են իրականացնում Լեհաստանի ավիացիան և ՆԱՏՕ-ի ավիացիան։ Նաև բարձրագույն պատրաստվածության աստիճանի են բերվել ցամաքային հակաօդային պաշտպանության համակարգերն ու ռադիոտեղորոշիչ հետախուզության միջոցները։ «Այս գործողությունները կանխարգելիչ բնույթ են կրում և ուղղված են օդային տարածքի անվտանգության ու պաշտպանության ապահովմանը, հատկապես՝ սպառնալիքի գոտիներին հարակից շրջաններում», – ընդգծել են հրամանատարությունում։ Այնուհետև մեկ այլ գրառման մեջ հրամանատարությունը նշում է, որ ավարտել է Լեհաստանի օդային տարածքի անվտանգության ապահովման հետ կապված գործողությունները։ Բոլոր համակարգերը վերադարձվել են ստանդարտ օպերացիոն գործողությունների։ Նշվում է, որ Լեհաստանի օդային տարածքը չի խախտվել։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15922

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով