Իրանի ռազմածովային ուժերը հայտնել են, որ Օմանի ծոցում՝ Հորմուզի նեղուցից արևելք ընկած տարածքում, լցանավ է այրվում։ Այս մասին հայտնել է Իրանի ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը։ «Մի քանի ժամ առաջ բանակի ռազմածովային ուժերի դիտարկման խմբերը մշտական հսկողության ընթացքում Հորմուզի նեղուցի արևելյան մասում հայտնաբերել և նունականացրել են օրինախախտ լցանավ, որում հրդեհ է բռնկվել արգելված գոտում», – ասվում է հայտարարության մեջ, որը մեջբերում է Tasnim լրատվական գործակալությունը։ Իրանցի զինվորականների պնդմամբ՝ նավն «անջատել է հսկման համակարգերը և փորձել անցնել Օմանի ծոցի արգելված գոտիով»։ Իրանի ռազմածովային ուժերն ընդգծել են, որ արգելված երթուղիներով և շրջաններով չհամաձայնեցված երթևեկությունը ստեղծում է անվտանգության սպառնալիքներ այլ նավերի համար։ Հաղորդագրության մեջ չեն նշվում լցանավի անվանումը և հրդեհի պատճառը:



