Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականը շարունակում է հաջող ելույթները Եվրոպայի երիտասարդների ու Մ23 տարեկանների առաջնությունում: Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան: Ալբանիայում շարունակվող առաջնության մրցումային հերթական օրը մինչև 23 տարեկանների 75 կգ քաշային կարգում Տիգրան Կարապետյանը (Վեդի) պոկում վարժությունում ոսկե մեդալ նվաճեց՝ բարձրացնելով 145 կգ ու 148 կգ: Հրումում նա գլխավերևում պահեց 175 կգ: Այս վարժությունում նա դարձավ արծաթե մեդալակիր: Երկամարտի 323 կգ արդյունքով՝ Տիգրան Կարապետյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16973

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով