Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է ռուս-վատիկանյան համագործակցության կարևորությունն ընդհանուր արժեքների տարածման և ամբողջ աշխարհում քրիստոնյաների ու քրիստոնեական սրբավայրերի պաշտպանության գործում։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ տեղեկացնելով, որ հոկտեմբերի 16-ին Պուտինն ու Հռոմի պապ Լևոն XIV-ը հեռախոսազրույց են ունեցել։ «Վլադիմիր Պուտինը նշել է ռուս-վատիկանյան համագործակցության կարևորությունը հոգևոր և բարոյական արժեքների միավորման խթանման, ինչպես նաև աշխարհի տարբեր շրջաններում քրիստոնյաների և քրիստոնեական սրբավայրերի պաշտպանության գործում», – ասվում է հայտարարության մեջ։



