Ղազախստանում երկու տարեկան աղջիկը երկու շաբաթ անցկացրել է հիվանդանոցում՝ կարակուրտ տեսակի սարդ կուլ տալուց հետո։ Ինչպես հայտնում է Lada.kz-ն, վեց տարեկան մի տղա աղջկան սարդը տվել է՝ այն դիտելու համար։ Սակայն փոքրիկը սարդը դրել է բերանն ու կուլ տվել։ Աղջկան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց։ Բժիշկները նրան երկու դեղաչափ հակակարաքուրտային շիճուկ են ներարկել, ապա որոշել տեղափոխել այլ բուժհաստատություն։ Այդ ժամանակ երեխան արդեն կոմայի մեջ էր։ Նրան արհեստական շնչառության սարքով, վերակենդանացման բրիգադի ուղեկցությամբ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա տասը օր անցկացրել է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների շուրջօրյա հսկողության ներքո։



