«Jaguar»-ը ներկայացրել է իր ամբողջովին նոր էլեկտրական «Type 01» մեքենան՝ 2024 թվականին սկսված ռեբրենդինգի շուրջ քննադատություններից հետո։ Ընկերությանը մեղադրում էին «վոկ» գաղափարների առաջմղման մեջ։ Նոր մոդելը չորսդռնանի շքեղ մեքենա է, որի դիզայնը հիշեցնում է 1960-ականների խորհրդանշական «E-Type»-ը։ Մեծ Բրիտանիայում դրա մեկնարկային գինը 130 հազար ֆունտ ստեռլինգ է, իսկ ԱՄՆ-ում՝ 130 հազար դոլար։ Նոր մեքենայի դիզայնը սոցիալական ցանցերում հակասական արձագանքների է արժանացել։ Որոշ քննադատներ այն անվանել են «լիակատար աղետ»՝ համեմատելով դիակառքի հետ, մինչդեռ ավտոմոբիլային լրագրող Սթիվ Ֆաուլերն այն համարել է տպավորիչ։ 2024 թվականին «Jaguar»-ի նոր բրենդային ուղղության ներկայացումը նույնպես բուռն քննադատությունների էր արժանացել։ Ակնկալվում է, որ «Type 01»-ը կլինի ապրանքանիշի երեք նոր էլեկտրական մոդելներից առաջինը։



