30 տարի անց հայտնի է Թուփաքի սպանության գործով դատավճիռը

Նախկին հանցախմբի ղեկավար Դուեյն «Քիֆի Դի» Դևիսը դատապարտվել է առնվազն 40 տարվա ազատազրկման՝ ռեփեր Թուփաք Շաքուրի սպանությունը կազմակերպելու համար։ 63-ամյա Դևիսը մեղավոր է ճանաչվել 1996 թվականի սեպտեմբերի 7-ին Լաս Վեգասում մեքենայից արձակված կրակոցներով ռեփերի սպանությունը կազմակերպելու համար։ Նա հայտարարել է, որ բողոքարկելու է դատավճիռը։ Մեղադրող կողմի պնդմամբ՝ Դևիսն անձամբ չի կրակել, սակայն ղեկավարել է սպանությունն իրականացրած խմբին և զենք տրամադրել իր եղբորորդուն՝ Օռլանդո Անդերսոնին, որը կրակ է բացել։ Գործի կարևոր ապացույցներից են եղել Դևիսի սեփական հայտարարությունները, այդ թվում՝ 2019 թվականին հրապարակված հուշագրում ներկայացված տեղեկությունները։ Դատարանում Շաքուրի քույրը՝ Սեկիվա Շաքուրը, նշել է, որ եղբոր կորուստը ծանր հետևանքներ է ունեցել ընտանիքի համար, և դատավորին խնդրել է նշանակել առավելագույն պատիժը։ Թուփաք Շաքուրը սպանության պահին 25 տարեկան էր։ Նրա սպանությունը շուրջ երեք տասնամյակ մնացել էր ԱՄՆ-ի ամենահայտնի չբացահայտված քրեական գործերից մեկը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16067

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով