Tesla-ի նոր Roadster-ը կկարողանա հնարքներ կատարել սեփականատիրոջ հրահանգով

Նոր էլեկտրամոբիլը՝ Roadster-ը, կկարողանա սեփականատիրոջ հրահանգով տարբեր հնարքներ կատարել։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտարարել է Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը։ «Դուք կկարողանաք խնդրել Roadster-ին ինքնուրույն կատարել շնորհանդեսի ընթացքում ցուցադրված ցանկացած հնարք, քանի որ այն օժտված կլինի գիտակցությամբ»,- նշել է Մասկը։ Նրա խոսքով՝ Տեխասում գտնվող Tesla-ի գլխավոր գրասենյակի տարածքում հատուկ՝ օղակաձև շրջադարձերով ուղի կկառուցվի, որտեղ սեփականատերերը կկարողանան փորձարկել իրենց մեքենաները։ Մասկը ապագա ուղին համեմատել է Hot Wheels խաղալիք մրցուղիների հետ՝ նշելով, որ այն «է՛լ ավելի խելահեղ» կլինի։ Roadster-ի նոր մոդելի շնորհանդեսը տեղի էր ունեցել հոկտեմբերի 16-ին։ Մեքենան համալրված է SpaceX-ի հետ համատեղ մշակված գազառեակտիվ շարժիչներով։ Դրանք աշխատում են սեղմված գազով և թույլ են տալիս էլեկտրամոբիլին կարճ ժամանակով օդ բարձրանալ ու ցատկի ընթացքում կառավարել դիրքը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16067

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով