Լիտվայի իշխանությունները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի հնարավոր մնացորդներ, որը, հնարավոր է, մտել է Լիտվայի օդային տարածք Լեհաստանից։ Այս մասին գրում է LRT-ն՝ հղում անելով Լիտվայի զինված ուժերի տվյալներին։ Ավելի վաղ LRT-ն՝ հղում անելով Ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավար Վիլմանտաս Վիտկաուսկասին, գրել էր, որ կիրակի առավոտյան Լիտվայի օդային տարածք է մտել անհայտ օբյեկտ, և որ դա կարող է անօդաչու թռչող սարք լինել։ «Լիտվայի զինված ուժերի վերջին տեղեկությունների համաձայն՝ ենթադրյալ անօդաչու թռչող սարքը, հնարավոր է, մտել է Լիտվայի օդային տարածք Լեհաստանից», – նշել է հեռարձակողը։



