Թեհրանը Սաուդյան Արաբիայից և հութիներից պատասխան չի ստացել միջնորդության առաջարկի վերաբերյալ

Իրանը պատասխան չի ստացել ո՛չ Սաուդյան Արաբիայից, ո՛չ էլ Եմենի «Անսար Ալլահ» շարժումից (հութիներ)՝ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններում միջնորդի դերում հանդես գալու առաջարկի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Իրանը չի ստացել Սաուդյան Արաբիայի կամ Եմենի հութիների պատասխանը հակամարտությունը դադարեցնելու համար բանակցություններում միջնորդության իր առաջարկի վերաբերյալ», – ասել է Արաղչին սաուդյան Al Ekhbariya հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Իրանական կողմը նման առաջարկով հանդես էր եկել հոկտեմբերի սկզբին։ Արաղչին նաև նշել է, որ եթե Եգիպտոսը միանա Սաուդյան Արաբիային հութիների դեմ պայքարում, ապա դա կարող է միայն բարդացնել իրավիճակը։ Ավելի վաղ Եգիպտոսը հայտարարել էր, որ պատրաստ է Էր Ռիադին տրամադրել հնարավոր աջակցությունն իր անվտանգությունը պաշտպանելու համար։ Սաուդյան Արաբիան գլխավորում է արաբական կոալիցիան, որը ռազմական աջակցություն է ցուցաբերում Եմենի կառավարական զորքերին հութիների դեմ պայքարում և ավիահարվածներ է հասցնում նրանց դիրքերին։ Ի պատասխան՝ հութիները հարվածներ են հասցնում թագավորության ենթակառուցվածքներին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16274

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով