Իրանի պաշտպանության նոր նախարարը հրթիռային ծրագրի փորձառու մասնագետ է․ The Jerusalem Post

Իրանի խորհրդարանը կիրակի օրը հաստատել է Մեհրդադ Ախլաղի Քեթաբչիին երկրի պաշտպանության նոր նախարարի պաշտոնում։ The Jerusalem Post-ի հաղորդմամբ՝ նա ավելի քան չորս տասնամյակ աշխատել է Իրանի պաշտպանական արդյունաբերության ոլորտում՝ զբաղեցնելով բարձր պաշտոններ հրթիռային և ավիատիեզերական կառույցներում։ Պարբերականի գնահատմամբ՝ նրա նշանակումը կարևոր է Պարսից ծոցում աճող լարվածության պայմաններում Իրանի պաշտպանական ղեկավարությունն ամրապնդելու և երկրի ռազմական արդյունաբերությունը վերականգնելու համար։ Իրանը պատրաստվում է հնարավոր նոր բախումների ԱՄՆ-ի կամ Իսրայելի հետ։ Քեթաբչին փոխարինում է Մաջիդ Էբն ալ-Ռեզային, որը պաշտպանության նախարարի պարտականությունները ժամանակավորապես կատարում էր այն բանից հետո, երբ նախկին նախարար Ազիզ Նասիրզադեն զոհվել էր փետրվարին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով։ Նոր նախարարը հայտարարել է Իրանի պաշտպանական ոլորտը վերականգնելու մտադրության մասին։ The Jerusalem Post-ը նաև նշում է, որ նա նախկինում հայտնվել է ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16079

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով