Կիևը երկու տարի առաջ կարող էր ավելի շահավետ պայմաններով գործարք կնքել. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երկու տարի առաջ բաց է թողել Կիևի համար շահավետ գործարք կնքելու պահը Մոսկվայի հետ հակամարտության կարգավորման նպատակով։ Այս մասին նա գրել է Truth Social հարթակում։ «Երկու տարի առաջ նա կարող էր ավելի լավ գործարք կնքել, քան կարող է կնքել հիմա», – հայտարարել է Թրամփը։ ԱՄՆ նախագահը նաև պնդել է, որ Ուկրաինայի նախագահը, հավանաբար, երբեք չի ձգտել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման։ «Հաշվի առնելով, թե որքան գումար է նրան տրամադրում Եվրոպան և որքան գումար է անցյալում նրան տվել Ջո Բայդենը, նա (խմբ.՝ Վոլոդիմիր Զելենսկին) չի ցանկանում վերջ դնել այս պատերազմին և, հավանաբար, երբեք էլ չի ցանկացել», – հավելել է Թրամփը։ Նա հերթական անգամ Զելենսկուն մեղադրել է դիզելային վառելիքի համաշխարհային գնի բարձրացման համար։ «Զելենսկին հարվածներ է հասցնում Ռուսաստանում դիզելային վառելիք արտադրող գործարաններին՝ քաջ գիտակցելով, որ այդ գործողությունները լրջորեն հարվածում են դիզելային վառելիքի համաշխարհային շուկաներին, այդ թվում՝ ԱՄՆ-ում», – նշել է նա։ Թրամփը հավելել է, որ չնայած դրան՝ Ռուսաստանը միլիոնավոր բարել դիզելային վառելիք է մատակարարում համաշխարհային շուկաներ՝ ցածր գնով։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16084

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով