Աղի լճում մեկնարկել են բարեկարգման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից՝ մանրամասնելով, որ ծրագրով կբարեկարգվեն լճամերձ արահետները, կանցկացվի լուսավորություն, ջրամատակարարում ու կոյուղի։ «Աղի լիճը երևանցիների հանգստի վայրերից է, սակայն հարակից տարածքը երկար ժամանակ պատշաճ չի խնամվել ու բարեկարգվել։ Կկառուցվեն մարզահրապարակ, ավտոկայանատեղի, սանհանգույցներ, ցնցուղարաններ ու հանդերձարաններ, կստեղծվեն պառկելաթոռներով (շեզլոնգներով) և ստվերային ծածկերով հանգստի գոտիներ»,– հայտնում են քաղաքապետարանից՝ հրապարակելով նաև տեսանյութ։



