Իրանը նույնպես «չավարտված գործեր» ունի Իսրայելի հետ. Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին արձագանքել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հակաիրանական հռետորաբանությանը՝ նշելով, որ Իրանը նույնպես «չավարտված գործեր» ունի Իսրայելի հետ։ Այս մասին Արաղչին նշել է X միկրոբլոգում գրառման մեջ։ «Նախորդ անգամ, երբ ցանկանում էիք «ավարտին հասցնել գործը», Իրանն ավելի հզորացավ։ Ցանկանո՞ւմ եք կրկին փորձել բախտը։ Խնդրեմ։ Բայց զգո՛ւյշ եղեք. մենք էլ ունենք չավարտված գործեր», – նշել է Արաղչին։ Նրա խոսքով՝ Նեթանյահուն ԱՄՆ-ին ներքաշում է հերթական պատերազմի մեջ «բանտից խուսափելու համար»՝ անկախ նրանից, թե ինչ հետևանքներ կունենա դա Իսրայելի և առավել ևս՝ ԱՄՆ նախագահի համար։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16086

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով