Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանն այս օրերին Ալբանիայի Դուրես քաղաքում է, որտեղ ընթանում է ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունը։ Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։ Արայիկ Հարությունյանն առաջնության շրջանակում հանդիպել է եվրոպացի գործընկեր ֆեդերացիայի ղեկավար Աստրիտ Հասանիի հետ։ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը նաև հետևում է Հայաստանի հավաքականի անդամների ելույթներին և մասնակցում հայ մարզիկների պարգևատրման արարողություններին։



