Լեկորնյուն հանձնարարել է պարետային ժամ սահմանել

Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն հանգստյան օրերին երկրում տեղի ունեցած զանգվածային անկարգություններից հետո հանձնարարել է երկուշաբթի երեկոյան որոշ քաղաքներում սահմանել «մասնակի պարետային ժամ»։ Երկու օր շարունակված անկարգությունների ընթացքում հրկիզվել են քաղաքապետարանների շենքեր, իսկ հարյուրավոր առևտրային օբյեկտներ ենթարկվել են թալանի։ Լեկորնյուի խոսքով՝ նախատեսվող սահմանափակումները կլինեն մասնակի և կգործեն միայն առանձին տարածքներում։ Դրանց նպատակն է պաշտպանել բիզնեսն ու կանխել նոր ավերածությունները։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսն ավելի վաղ ընդունել էր, որ մի շարք քաղաքներում ոստիկանությունը «կորցրել է վերահսկողությունը» բողոքի ցույցերի նկատմամբ։ Միևնույն ժամանակ, «Դեղին ժիլետներ» շարժումը կոչ է արել շաբաթ օրը բողոքի նոր ալիք սկսել՝ երկրում շարունակվող սոցիալական դժգոհությունների ֆոնին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16330

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով