Սեպտեմբերի 19-ին Մայամիում անցկացված RAF 13 մրցաշարում 6:3 հաշվով հաղթանակի ամերիկացի Օստին Դեսանթոյի նկատմամբ հաղթանակի հասած և չեմպիոնական գոտին նվաճած Արսեն Հարությունյանը գրել է․ «Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և անձամբ ներկայացնել իմ նվաճած RAF-ի չեմպիոնական գոտին։ Շնորհակալ եմ ջերմ ընդունելության, անկեղծ զրույցի և ցուցաբերած ուշադրության համար։ Հանդիպման ընթացքում խոսեցինք հայկական սպորտի ապագայի, երիտասարդ սերնդին ոգեշնչելու և Հայաստանում սպորտի զարգացմանն ուղղված իմ նպատակների մասին։ Ինձ համար յուրաքանչյուր հաղթանակ ոչ միայն անձնական ձեռքբերում է, այլև հնարավորություն՝ պատվով բարձր պահելու Հայաստանի եռագույնը և իմ օրինակով ոգեշնչելու մեր երիտասարդներին։ Առջևում նոր նպատակներ են, նոր հաղթանակներ ու մեծ երազանքներ՝ հանուն Հայաստանի և հայկական սպորտի ապագայի»։



