ԱՄՆ-ն սպառնացել է ԵՄ-ին՝ Starlink-ի սահմանափակումների պատճառով

Եվրամիության՝ արբանյակային կապի հաճախականությունների բաշխման ժամանակ եվրոպական ընկերություններին առաջնահերթություն տալու ծրագրերը դժգոհություն են առաջացրել Վաշինգտոնում։ ԱՄՆ դեսպանն ԵՄ-ում Էնդրյու Փազդերը սպառնացել է եվրոպական ընկերությունների դեմ «կործանարար» պատասխան միջոցներով, եթե Բրյուսելը սահմանափակի ամերիկյան մրցակիցների, հատկապես Իլոն Մասկի SpaceX ընկերության մուտքը եվրոպական շուկա։ Financial Times-ի հետ զրույցում նա ընդգծել է, որ հաշվի առնելով ամերիկյան շուկայի ծավալները՝ նման քայլի հետևանքները եվրոպական օպերատորների համար կարող են խիստ ցավալի լինել։ ԵՄ-ն փորձում է նվազեցնել ամերիկյան տեխնոլոգիաներից կախվածությունը՝ Դոնալդ Թրամփի վարչակազմի անկանխատեսելի քայլերի և կարևոր ենթակառուցվածքներում օտարերկրյա ընկերությունների գերիշխանության հետ կապված մտահոգությունների պատճառով։ Սակայն ռադիոհաճախականությունների բաշխման առաջարկվող փոփոխությունները քննադատության են արժանացել SpaceX-ի կողմից։ Ընկերությունը նախազգուշացրել է, որ այդ քայլը կարող է վատթարացնել կապի որակը Ուկրաինայում, որտեղ Starlink համակարգը կարևոր դեր ունի ինչպես քաղաքացիական բնակչության, այնպես էլ զինված ուժերի կապի ապահովման գործում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16114

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով