ՀՀ ՇՄ նախարարը COP17-ի շրջանակում մասնակցել է Չինաստանի տաղավարի բացման արարողությանըՀՀ ՇՄ նախարարը COP17-ի շրջանակում մասնակցել է Չինաստանի տաղավարի բացման արարողությանը

Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը COP17-ի շրջանակում մասնակցել է Չինաստանի տաղավարի բացման հանդիսավոր արարողությանը և հանդես եկել ելույթով։ Ինչպես տեղեկանում է ՀՀ ՇՄ նախարարության տարածած հաղորդագրությունից, Համբարձում Մաթևոսյանը բարձր է գնահատել Չինաստանի առաջնորդող դերը Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի ընդունման գործում՝ ընդգծելով համատեղ հանձնառություններն ազգային քաղաքականությունների և գործնական քայլերի վերածելու անհրաժեշտությունը։ Համբարձում Մաթևոսյանը կարևորել է տաղավարը՝ որպես կենսաբազմազանության պահպանության փորձի փոխանակման և նոր գործընկերությունների ձևավորման հարթակ։ «Կունմինգից Երևան մեր ճանապարհը հանձնառությունից դեպի գործողություն տանող ուղի է։ Թող այս տաղավարը դառնա այն վայրը, որտեղ միասին կշարունակենք այդ ճանապարհը»,- նշել է նախարարը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16232

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով