Իրանը հրադադարի խախտում կհամարի ԱՄՆ-ի միջամտությունը Հորմուզի նեղուցով նավագնացությանը

Հորմուզի նեղուցում նավագնացությանն ԱՄՆ-ի կողմից ցանկացած միջամտություն կդիտարկվի որպես հրադադարի խախտում։ Այս մասին X-ում գրել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին: «ԱՄՆ-ի ցանկացած միջամտություն Հորմուզի նեղուցի կառավարման նոր ռեժիմին կհամարվի հրադադարի խախտում: Հորմուզի նեղուցը և Պարսից ծոցը չեն կառավարվի Թրամփի մոլորեցնող հայտարարություններով», – գրել է նա: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Հորմուզի նեղուցում գործողություն մեկնարկելու մասին, որի շրջանակում ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության պատճառով նեղուցում մնացած առևտրային նավերը պետք է ամերիկյան ուժերի ուղեկցությամբ դուրս բերվեն այնտեղից:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5773

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով