ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Ծավ բնակավայրի խմելու ջրի խնդրին. «Հորդորում եմ`այս ընթացքում խմելու և կենցաղային (սննդի լվացում, պատրաստում, լվացվել) նպատակներով օգտագործել միայն համայնքի կողմից տրամադրվող ջուրը կամ շշալցված տարբերակը: Գանգատների՝ թուլություն, գլխացավ, սրտխառնոց, այտուցներ, ձեռքերի դող, մաշկի ցանավորում կամ ինքնազգացողության այլ վատթարացման դեպքում անհապաղ դիմել բժշկի»։



