Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պայմանավորվածություն է ձեռք բերել Արաբական Միացյալ Էմիրություններից և Բահրեյնից ամսական լրացուցիչ 200 հազար տոննա դիզել ստանալու շուրջ։ Դրանով Պարսից ծոցի երկրներից Ֆրանսիայի վառելիքի մատակարարման ընդհանուր ծավալը կհասնի ամսական 295 հազար տոննայի՝ երկրի սպառման ավելի քան 10 տոկոսին։ Պայմանավորվածության նպատակն է մեղմել վառելիքի գների աճն ու մատակարարման պակասը, որոնք խորացել են ԱՄՆ-Իրան պատերազմի հետևանքով առաջացած խափանումների և Ֆրանսիայում բողոքի ցույցերի ֆոնին։



