Firebird AI ՓԲԸ-ն առաջին վճարումն է կատարել ՀԷՑ-ին՝ որպես սպառող. Պետրոսյան

ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը սոցցանցի իր էջում գրել է. ««Ֆայրբըրդ Էյայ» ՓԲԸ-ն առաջին վճարումն է կատարել ՀԷՑ-ին՝ որպես սպառող. մատակարարված շուրջ 6մլն կՎտ.ժամ էլեկտրաէներգիայի համար վճարելով ավելի քան 244մլն ՀՀ դրամ (ներառյալ՝ ԱԱՀ): Ընդ որում, այն գործում է դեռևս նախատեսված արտադրական հզորությունների մի փոքր մասով։ Մեր երկրում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և էներգետիկայի ոլորտների սինխրոն զարգացումն այլընտրանք չունի. Հրազդանի Firebird գործարանի գործունեության՝ մեր տնտեսության տարբեր ոլորտների վրա ունեցած ահռելի ուղղակի և մուլտիպլիկատիվ տնտեսական էֆեկտները դրա վառ ապացույցն են»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16201

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով