Մոսկվան հույս ունի մոտ ապագայում կազմակերպել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումը

Կրեմլը հույս ունի, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը հնարավոր կլինի կազմակերպել մոտ ապագայում։ Այս մասին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Մենք հույս ունենք, որ մոտ ապագայում հանդիպում կկազմակերպվի, և ամերիկացի բանակցողները՝ պարոն Ուիթկոֆը, կկարողանան նախագահ Պուտինին տեղեկացնել իրենց շփումների մասին ինչպես ուկրաինացիների, այնպես էլ եվրոպացիների հետ և շարունակել Վաշինգտոնի և Մոսկվայի միջև փոխանակումը մի շարք շատ կարևոր թեմաների շուրջ»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը բարձր է գնահատում Ուկրաինայի հակամարտության կարգավորմանն ուղղված ԱՄՆ միջնորդական ջանքերը։ Պեսկովը նաև նշել է, որ Մոսկվայի համար կարևոր է, որպեսզի բանակցություններին Ուկրաինան ներկայացնի լեգիտիմ ներկայացուցիչ, որը պատրաստ կլինի որոշումներ կայացնել հակամարտությունը դադարեցնելու համար։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16207

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով