Կրեմլը կարծում է, որ Արկտիկան պետք է լինի համագործակցության գոտի, այլ ոչ թե առճակատման

Կրեմլում կարծում են, որ Արկտիկան պետք է լինի ոչ թե առճակատման, այլ երկխոսության տարածք, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: «Մենք համոզված ենք, որ Արկտիկան չպետք է լինի դիմակայության տարածք, Արկտիկան չպետք է լինի առճակատման գոտի։ Արկտիկան պետք է լինի փոխշահավետ համագործակցության տարածք։ Իսկ դա ապահովելու համար անհրաժեշտ է երկխոսություն։ Եվ Ռուսաստանը բաց է այդ երկխոսության համար», – ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պեսկովը։ Այսպես է նա մեկնաբանել եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի՝ Արկտիկայում Ռուսաստանի և Չինաստանի հետ մրցակցելու Եվրամիության մտադրության մասին հայտարարությունը։ «Տիկին Կալասը բազմիցս հայտարարել է, որ դեմ է որևէ երկխոսության։ Համապատասխանաբար, եվրոպացի դիվանագետները պետք է մի փոքր հստակեցնեն իրենց դիրքորոշումը և, հավանաբար, միմյանց բացատրեն, թե ինչպես են պատրաստվում փոխգործակցության որևէ ձևաչափ ստեղծել առանց երկխոսության։ Մեր տեսանկյունից դա անհնար է», – ասել է Պեսկովը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16206

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով