Ավարտվեց Ալբանիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնությունը: Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Ալբանիայում ավարտված ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության երիտասարդների մրցապայքարի լավագույն մարզիկ է ճանաչվել 75 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը:



