ԵՄ-ն հայտարարել է Սև ծովում նավագնացության անվտանգության հարցում Թուրքիայի և Հնդկաստանի հետ աշխատանքի մասին

Եվրամիությունը Թուրքիայի, Հնդկաստանի և այլ գործընկերների հետ աշխատանք է տանում Սև ծովում անվտանգ նավագնացության շուրջ համաձայնության հասնելու ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ։ «Ներկայում մենք աշխատում ենք միջազգային գործընկերների՝ Թուրքիայի, Հնդկաստանի և այլ երկրների, այդ թվում՝ պարենամթերք ներմուծող աֆրիկյան երկրների, ինչպես նաև «Գլոբալ Հարավի» հետ՝ Սև ծովում ազատ նավագնացության շուրջ համաձայնության առաջմղման նպատակով», – ասել է Կալասը, որի ելույթի տեսանյութը հրապարակել է Եվրախորհրդարանն իր YouTube-ի էջում։ Նա հավելել է, որ Սև ծովում նավագնացության հետ կապված պայմանավորվածությունը կօգներ պաշտպանել մարդկանց կյանքը և կարևոր մատակարարումները։ Կալասի խոսքով՝ նման առաջարկով հանդես է եկել Ուկրաինան, սակայն Մոսկվան մերժել է այդ նախաձեռնությունը։ «Այդ պատճառով դիվանագիտական ներգրավվածությունը պետք է կողք կողքի շարժվի Մոսկվայի վրա շարունակական ճնշման և Ուկրաինային աջակցության հետ», – նշել է նա։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16226

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով