Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում կայացել են երրորդ տուրի առաջին օրվա հանդիպումները: «Ֆեներբախչե» – «Սլավիա Պրահա» խաղն ավարտվել է ոչ-ոքի` 2:2, «Սաբահ»-ը զիջել է «Բորուսիա Դորտմունդ»-ին 1:2 հաշվով: «Ռոմա»-ն 4 անպատասխան գնդակ է ուղարկել «Սլովան Բրատիսլավա»-ի դարպասը, «Պորտու»-ն նվազագույն հաշվով պարտվել է «ՊՍՎ Էյնդհովեն»-ին, «Լիվերպուլ» – «Վիլյառեալ» գոլառատ խաղում 4:3 հաշվով հաղթել է անգլիական թիմը, «Մանչեսթեր Սիթի»ն հաղթել է ԱԵԿ-ին 5:1 հաշվով, «Նապոլի»-ն առավելության է հասել «Բուդյո-Գլիմտ»-ի նկատմամբ 4:3 հաշվով, ՉԼ գործող չեմպիոն ՊՍԺ-ն հաղթանակի է հասնել «Բարսելոնա»-ի նկատմամբ 4:2 հաշվով և «Շտուտգարտ» – «Ատլետիկո Մադրիդ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով: Երրորդ տուրի մյուս խաղերը կկայանան հոկտեմբերի 21-ին:



