Կրեմլը դեռ չի ծանոթացել Հայաստանի մասին զեկույցին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը դեռ չի ծանոթացել Հայաստանի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների մասին զեկույցին։ Նշենք, որ նախօրեին Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչները ներկայացրել են զեկույց՝ Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ։ «Ո՛չ, դեռ չենք ծանոթացել», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով РИА Новости-ի հարցին, թե արդյոք Կրեմլն արդեն ուսումնասիրել է ներկայացված զեկույցը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16281

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով