Պուտինը հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու համար դատապարտված ամերիկացու ազատ արձակման մասին

Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ քաղաքացի Սթիվեն Հաբբարդը գտնվում է Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։ Ուիթքոֆը շնորհակալություն է հայտնել Պուտինին 74-ամյա Հաբբարդին ազատ արձակելու համար։ Մոսկվայի քաղաքային դատարանը 2024 թ. հոկտեմբերի 7-ին Հաբբարդին դատապարտել էր ընդհանուր ռեժիմի գաղութում 6 տարի 10 ամսվա ազատազրկման՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Հաբբարդն իրեն մեղավոր էր ճանաչել առաջադրված մեղադրանքներով։ Ամերիկացու ազատազրկման ժամկետում հաշվարկվել է նաև 2022 թ. ապրիլից նրա կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը։ Հաբբարդն Ուկրաինայում բնակվում էր 2014 թվականից՝ երկրի քաղաքացու հետ։ Ըստ ՌԴ քննչական մարմինների՝ նա պայմանագիր էր կնքել Իզյում քաղաքի տարածքային պաշտպանության գումարտակի հետ, որի համաձայն պետք է վարձատրություն ստանար։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16305

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով