Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ III-ը բարձր է գնահատել Օմանի սուլթան Հայսամ բին Թարիկի ջանքերը՝ Հորմուզի նեղուցով նավագնացությունն ապահովելու և տարածաշրջանում հակամարտության կարգավորմանը նպաստելու ուղղությամբ։ Վինձորի ամրոցում Օմանի սուլթանի պատվին կազմակերպված պետական ընթրիքի ժամանակ թագավորը նշել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտության վերսկսման պայմաններում Օմանը շարունակում է կարևոր դեր խաղալ՝ որպես կողմերի միջև վստահելի միջնորդ։ «Աշխարհի կարևորագույն ծովային ուղիներից մեկը բաց պահելու Օմանի ազնիվ ջանքերը մեծ ծառայություն են մատուցել ողջ միջազգային հանրությանը, հատկապես՝ տուժածների առավել խոցելի խմբերին»,– հայտարարել է Չարլզ III-ը։ Նա նաև ընդգծել է Օմանի կառուցողական չեզոքության կարևորությունը՝ նշելով, որ երկրի դերը Պարսից ծոցի տարածաշրջանում շատ ավելի լայն է, քան միայն Հորմուզի նեղուցի հարցը։ Թագավորը Օմանն անվանել է Մեծ Բրիտանիայի ամենահին դաշնակիցներից և ամենամոտ բարեկամներից մեկը։



