Հոկտեմբերի 10-ին Ամուլսարում ցուցադրվեց առաջին ոսկու ձուլակտորը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դա անվանեց «հաջողության պատմություն»՝ առանձնակի կարևորելով, որ այս անգամ բնապահպանական բողոքի ցույցեր չկան։ Սակայն տարիներ շարունակ հանրային դիմադրության կենտրոնում գտնված Ամուլսարի պատմությունը շատ ավելի մեծ հարց է առաջադրում՝ ի՞նչ է տեղի ունենում պետության հետ, երբ տնտեսական շահը սկսում է գերակայել բնության պահպանության, հանրային վստահության և քաղաքացու ձայնի նկատմամբ։ Հատկանշական է, որ այս ամենը տեղի է ունենում ՄԱԿ-ի կենսաբազմազանության COP17 համաժողովին ընդառաջ, որի նախագահությունը Հայաստանը ստանձնելու է առաջիկա երկու տարիներին։ Մինչ կառավարությունը խոսում է բնապահպանական միջազգային առաջնորդության մասին, Ամուլսարի շահագործման դեմ արտահայտվող իրավապաշտպանները հայտնվում են դատարանում։ Մեր զրուցակիցն է +374 քաղաքական ինքնորոշման ակումբի նախագահ Գարեգին Միսկարյանը։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



