Իրաքը փակել է Իրանի հետ հարավային սահմանային անցակետերից մեկը՝ ԱՄՆ-ի ճնշման ֆոնին

Իրաքը չորեքշաբթի փակել է Իրանի հետ հարավային Շեյբ սահմանային անցակետը՝ ուղևորների, տրանսպորտային միջոցների և առևտրային բեռնատարների համար։ Reuters-ի փոխանցմամբ՝ անցակետը փակվել է մինչև հետագա ծանուցումը։ Որոշման մասին հաղորդվում է Իրանի և ԱՄՆ-ի կողմից Բաղդադի վրա գործադրվող ճնշումների ֆոնին։ Թեհրանը պահանջում է Իրաքից արտաքսել իրանական քրդական ընդդիմադիր խմբավորումներին, մինչդեռ Վաշինգտոնը փորձում է հասնել Իրանի աջակցությունը վայելող զինված խմբավորումների գործունեության սահմանափակմանը։ ԱՄԷ-ի Al-Ain լրատվամիջոցն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Իրաքին կոչ է արել փակել Իրանի հետ սահմանային անցակետերը, սակայն Բաղդադը մերժել է այդ պահանջը։ Իրաքի իշխանությունները փորձում են հավասարակշռություն պահպանել Վաշինգտոնի և Թեհրանի հետ հարաբերություններում՝ մտավախություն ունենալով, որ երկու երկրների միջև հնարավոր նոր պատերազմը կարող է ապակայունացնել Իրաքը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16432

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով