COP17-ում քննարկվել են բնության հետ կապված ռիսկերի կառավարման հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը հոկտեմբերի 21-ին Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում մասնակցել է «Կայունության գլոբալ նպատակներից դեպի բիզնեսի գործնական քայլեր» թեմայով քննարկմանը։ Անդրադարձ է կատարվել բնության և կենսաբազմազանության պահպանման սկզբունքները բիզնես գործունեության մեջ ինտեգրելու հնարավորություններին, բնության պահպանման սկզբունքները բիզնես ռազմավարություններում, ներդրումներում և գործառնական գործընթացներում ներառմանն առնչվող մի շարք հարցերի։ Քննարկվել են նաև բնության հետ կապված ռիսկերի կառավարմանը, այս ուղղությամբ պետական ու մասնավոր հատվածների համագործակցության ամրապնդմանը, բնության համար դրական ազդեցություն ապահովող բիզնես մոդելների զարգացման համար անհրաժեշտ նախապայմանների ստեղծմանը վերաբերող հարցեր։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16340

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով