ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հանդիպումն «արդյունավետ» է եղել։ Այս մասին X հարթակում գրել է ՌԴ նախագահի՝ օտար երկրների հետ ներդրումային-տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։ «Շատ արդյունավետ հանդիպում էր Սանկտ Պետերբուրգում», – նշել է նա։ Իր հերթին, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Վեստի»-ի լրագրող Պավել Զարուբինին հայտնել է, որ հանդիպումը եղել է «բովանդակալից»։ Կողմերի բանակցությունները տևել են 3 ժամ։ Պեսկովը նաև հայտնել է, որ Ուիթքոֆի նոր այցի հետ կապված պայմանավորվածություններ չկան։ ԱՄՆ նախագահի բանագնացը շուտով կմեկնի Սանկտ Պետերբուրգից, հավելել է Պեսկովը։



